ԱՄՆ-ն Իրանի համար հասանելի թիրախներ է ստեղծել
17.12.2019 | 01:40
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի վերաբերյալ լուրերը լուսաբանող US News ռազմական լրատվական կայքի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի ղեկավարությունը ս. թ. դեկտեմբերի 13-ին, անդրադառնալով իր անօդաչու թռչող սարքի խոցմանը, հայտարարել է, որ «RQ-4 Global Hawk» անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) նոյեմբերի 26-ին օդ բարձրանալիս լրջորեն վնասվել է, և որ 5-րդ նավատորմն ունի ընդհամենը երկու ԱԹՍ ու կանգնել է խնդրի առաջ:
Այսպիսով ռազմական լրատվական կայքը խոստովանել է, որ Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ-ի նավատորմն առավել քան երբևէ խոցելի է դարձել: Իրանական լրատվամիջոցներն այս կապակցությամբ հիշեցնում են, որ հունիսի 20-ին ամերիկյան «RQ-4 Global Hawk» լրտեսական ԱԹՍ-ն Իրանի Իսլամական Հանրապետության տարածք ներխուժելուց հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից խոցվել է Իրանի հարավային Հորմոզգան նահանգի տարածքում:
Շատերը հավանաբար չգիտեն, թե «RQ-4 Global Hawk»-ն իրենից ինչ է ներկայացնում և ինչ կարևորություն ունի ԱՄՆ-ի համար: 2011 թ. դրությամբ հիշյալ ԱԹՍ-ի արժեքը կազմում էր 215 մլն դոլար: Այն կարող է բարձրանալ գրեթե մինչև 20 կիլոմետր, թռչել 36 ժամ շարունակ, թռիչքի հեռավորությունը գերազանցում է 20 000 կիլոմետրը: «RQ-4 Global Hawk»-ը զինված է օպտիկա-էլեկտրոնային թվային տեսախցիկով, հզոր ռադարով և այլ սարքերով, որոնք թույլ են տալիս 100 կիլոմետրից հայտնաբերել շարժվող թիրախները և սկանավորել, հաղորդել դրանց կոորդինատները և արագությունները, օրվա ընթացքում 200 կմ հեռավորությունից ստանալ և կառավարման կետին փոխանցել պատկերներ 138 000 քառակուսի կիլոմետր տարածքից, 24 ժամվա ընթացքում ստանալ ավելի քան 1900 պատկեր 0,3 մետր լուծելիությամբ: Հիշյալ ԱԹՍ-ն ունի լայնաշերտ արբանյակային կապուղի և այլն, և այլն, որոնք բոլորը թվարկելն իմաստ չունի, հետաքրքրվողները կարող են ծանոթանալ https://ru.wikipedia.org /wiki/RQ-4_Global_Hawk հղմամբ, ինչպես նաև այլ աղբյուրներից: Անվիճելի է, որ Միացյալ Նահանգների համար շատ մեծ է ԱՄՆ-ի զինված ուժերին գրեթե ֆանտաստիկ հնարավորություններ ընձեռող «RQ-4 Global Hawk»-ի կորուստը:
Վերջինիս կորուստն ԱՄՆ-ի համար այնքան նշանակալի էր, որ Իրանի կողմից ամերիկյան ԱԹՍ-ի կործանումից հետո աշխարհը քիչ էր մնում կանգներ իր հետևանքներով անկանխատեսելի ամերիկա-իրանյան պատերազմի փաստի առջև, սակայն ռմբակոծիչների ու կործանիչների թռիչքից անմիջապես առաջ Թրամփը չեղարկեց հարձակման իր որոշումը, որն առաջ էին մղում կոշտ քաղաքական հայացքներով հայտնի և Իրանի դեմ «առավելագույն ճնշման քաղաքականության» կողմնակից, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ու նրա ընկեր, այն ժամանակ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Վերոնշյալ ԱԹՍ-ի խոցումը վկայում է Իրանի ՀՕՊ-ի մեծ կարողությունների մասին, որոնք էլ ավելի ընդլայնվեցին համեմատաբար վերջերս ռուսական C-300 համալիրների ձեռքբերումից հետո:
Ավելին. Իրանը մեծ հաջողությունների է հասել նաև սեփական ԱԹՍ-ների արտադրության ու կիրառման ոլորտում: Բավական է հիշել թեկուզ իրանական ԱԹՍ-ի կողմից 2017 թ. հունիսին սիրիական անապատի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետապնդման դեպքը, որը պատկերող լուսանկարները տարածել էր Սիրիայի դաշնակիցների օպերատիվ շտաբը: Նշված ոլորտում մեծ առաջադիմության են հասել նույնիսկ իրանցի աշակերտները: Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Թորբաթ Հեյդարիե քաղաքում հինգ իրանցի աշակերտների պատրաստած ռադարախույս ԱԹՍ-ի շնորհանդեսը կայացել է այս տարվա սեպտեմբերին: 160 սմ երկարությամբ և Մոհարամ անվամբ այդ ԱԹՍ-ն կարող է 1 ժամ թռչել մինչև 40 կմ շառավիղով տարածության մեջ և 4000 մետր բարձրության վրա:
Ս. թ. դեկտեմբերի 15-ից ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն շարքային իրանցիներին ավելի շատ անհանգստացնում են Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցները` այլ երկրներից Իրան սննդամթերքի, դեղորայքի, քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասերի ներկրում թույլ չտալու նպատակով, ինչպես նաև ֆինանսական ոլորտում:
Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ալի Ռաբիին ի պատասխան ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինի այն հայտարարության, թե պատժամիջոցները փոխարինում են պատերազմին, երեկ կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Պատերազմի փոխարեն պատժամիջոցներ կիրառելով և ֆինանսական, բժշկական ու սննդի ոլորտների նկատմամբ սահմանափակումների միջոցով ԱՄՆ-ը թիրախավորում է Իրանի ժողովրդին»:
Ըստ էության, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող խիստ պատժամիջոցները չհայտարարված պատերազմ են այդ երկրի հանդեպ, տնտեսական պատերազմ:
«Եթե թշնամիները ցանկանում են սահմանափակումներ և անապահովություններ պարտադրել Իրանին, նրանք կստանան կոշտ պատասխան»,- «Ալ Ալամ» հեռւստաընկերությանը դեկտեմբերի 15-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտպանական և օժանդակ արդյունաբերության հարցերով ավագ խորհրդական Հուսեյն Դեհղանին:
Նա նշել է, որ Իրանի զինված ուժերն ունեն թշնամու ցանկացած գործողության պատասխանելու կարողություն, ու հավելել. «Ամերիկացիներն իրենց ուժերը տարածաշրջանում տեղակայելով` Իրանի համար հասանելի թիրախներ են ստեղծել»:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 3
- Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում
- Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր). 2
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր)
- Նիկոլը Մոսկվայում երեկ ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Էրդողանի, Քալընի և Ալիևի ներկայացուցիչն էր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
Մեկնաբանություններ